Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է տարածաշրջանում մեծ տերությունների շահերի մի մասը13 փետրվարի 2007 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցը, հանդիսանում է, ինչպես ասում են, «սառեցված», կարգավորում չգտած հակամարտություն: Ինձ համար հակամարտության միակ ընդունելի կարգավորում է հանդիսանում ԵԱՀԿ Մինկսի խմբի ձեւաչափը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ-ի պետքարտուղար, Բունդեսթագի պատգամավոր եւ Կովկասյան խմբի անդամ Քրիստոֆ Բերգները: Նրա խոսքերով, այլընտրանք չկա: «Սակայն մենք պետք է ընդունենք, որ, չնայած հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի երկար գործնեությանը, կառույցն արդյունքների չի հասել: Սակայն ես կողմ եմ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի շարունակությանը եւ, միեւնույն ժամանակ, հանդես եմ գալիս նաեւ նախագահների եւ այլ պաշտոնատար անձանց միջեւ բանակցությունների անցկացման օգտին»,- նշել է Բերգները:Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ տվյալ հակամարտությունն իրականում հանդիսանում է մեծ տերությունների շահերի մի մասը: «Իրանն ու Թուրքիան եւս շահեր ունեն տարածաշրջանում: Այս ամենը մեծ ազդեցություն է ունենում եւ բարդացնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցի, այլեւ Հարավային Կովկասի այլ խնդրի` Աբխազյան հակամարտության կարգավորումը: Ենթադրում եմ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն ցանկանում «սառեցված հակամարտությունների» վերսկսում: Սակայն նրանք վախենում են կորցնել իրենց դիրքերը դրանց կարգավորման գործընթացում: Դա հանդիսանում է հակամարտության կարգավորման բարդեցման պատճառներից մեկը: Ինչ-որ կերպ ցանկացած միջամտությունը, աջակցությունը կարող է բերել այնպիսի իրավիճակի, որի ժամանակ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են ոչ միայն խնդիրներ ստեղծել, այլեւ կործանարար դառնալ երկու կողմերի համար էլ: Ներկա դրությամբ, Հայաստանի ետեւում կանգնած է Ռուսաստանը: Սակայն ես վստահ եմ, որ եթե անկախ Ռուսաստանի ցանկությունից, հակամարտության կողմերը շահագրգռված լինեն հարցի կարգավորման մեջ, ապա նրանք կկարողնան ինքնուրույն լուծել հարցը»,- ընդգծել է գերմանական բունդեսթագի պատգամավորը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |