«Լիցք+» նոր ծառայությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդների համար13 ապրիլի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Լիցք+» ծառայությունից, որը թույլ է տալիս հաշվեկշռին 100 դրամ կամ պակաս գումար ունենալու դեպքում շարունակել օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից՝ մինչև 200 դրամի չափով: Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Սպառած ծառայությունների դիմաց գումարը, ինչպես նաև ծառայության ակտիվացման գինը գանձվում են ծառայության գործողության ժամկետի լրանալուց հետո՝ առաջին լիցքավորման ժամանակ՝ հիմնական հաշվեկշիռը վերալիցքավորելուց հետո: «Զրոյական հաշվեկշիռն այլևս խոչընդոտ չէ կապի մեջ մնալու և ծառայություններից օգտվել շարունակելու համար: Երկար սպասված ծառայություններից մեկը՝ «Լիցք+»-ը, արդեն հասանելի է և խոստանում է դառնալ ամենապահանջվածներից մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առանցքային է բաժանորդների գոհունակությունը. բջջային կապի բաժանորդներին ամեն օր առաջարկում ենք ավելի ու ավելի գրավիչ ծառայություններ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունն ակտիվացնելու համար անհարժեշտ է ուղարկել *221# հրահանգը: Ծառայությունը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 3 օրվա ընթացքում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |