Թուրքական կործանիչներն արդեն 3-րդ օրն է խախտում են Հունաստանի օդային տարածքը

Թուրքական կործանիչներն արդեն 3-րդ օրն է խախտում են Հունաստանի օդային տարածքը

PanARMENIAN.Net - Թուրքական կործանիչներն արդեն երրորդն օրն է խախտում են Հունաստանի օդային տարածքը էգեյան ծովի շրջանում: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 13-ին 08:33-ին թուրքական երկու F-16 կործանիչ խախտել է Հունաստանի օդային տարածքը Լեսբոս և Հիոս կղզիների միջև: Նշված ռազմական ինքնաթիռները լքել են Հունաստանի տարածքը 09:31-ին: Թուրքական կործանիչները տեղորոշվել են հունական ռազմաօդային ուժերի կողմից և նրանց թռիչքը կասեցվել է ըստ միջազգային և գործող կանոնների»:

Ապրիլի 11-ին և 12-ին առնվազն ևս 8 թուրքական ռազմական ինքնաթիռ է խախտել Հունաստանի օդային տարածքը:

Փետրվարին Թուրքիայի ռազմական ավիացիան մեկ օրում ավելի քան 20 անգամ խախտել էր Հունաստանի օդային տարածքը, երկու դեպքում տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր», հայտնել էր Հունաստանի Գլխավոր շտաբը: Մասնավորապես, խախտումները տեղի են ունեցել Հիոս և Սամոս կղզիների միջև, ինչպես նաև Լեմնոսի և Լեսբոսի տարածքում: Բոլոր դեպքերում օդ են բարձրացել հունական կործանիչները, 2 դեպքում դրանք վիրտուալ օդային մարտեր են վարել թուրքական ինքնաթիռների հետ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---