Գործադիրը կքննարկի ՌԴ-ից գնվելիք զենքի գործարքով պարտավորությունների վերահսկումը13 ապրիլի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրի ապրիլի 14-ի նիստում քննարկվելու է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի պարտավորությունների վերահսկման հարցը: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀ կառավարության որոշմամբ, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվում է հստակեցնել ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: ԿԲ-ն մինչև 2016-ի ապրիլի 29-ը «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ պիտի իրականացնի աշխատանքները վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըլրագրողներին ասել էր, որ ՀՀ-ին ՌԴ կողմից սպառազինության գնման համար նախատեսված վարկի շուրջ գործընթացը համապատասխանում է նախատեսվածին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |