Օհանյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները13 ապրիլի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները և նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն: Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման: Ապրիլի 2-ից 5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը գործողություններ է կատարել նաև խաղաղ բնակիչների դեմ: Ռմբակոծվել են խաղաղ բնակավայրեր, ու ռազմական նշանակություն չունեցող օբյեկտներ: Դպրոցի հրետակոծման հետևանքով 1 երեխա զոհվել, 2-ը վիրավորվել էին: Թալիշ գյուղն ադրբեջանցիների կողմից գրավելուց հետո սպանվել է երեք տարեց բնակիչ, նրանց մարմիններն այլանդակվել են: Խեղվել են նաև ադրբեջանցիների կողմից գրավված տարածքում հայտնված զոհված հայ զինվորների մարմինները: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |