Հայոց ցեղասպանության մասին Տավիանի եղբայրների ֆիլմը «Ոսկե արջի» է հավակնում13 փետրվարի 2007 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի միջազգային կինոփառատոնում փետրվարի 14-15-ը տեղի կունենա իտալացի Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը, որը Իտալիա-Ֆրանսիա-Իսպանիա-Բուլղարիա համագործակցության արդյունք է, պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի մասին: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կկայանա Բեռլինի «Ֆիլմ Պալաս» կինոթատրոնում: «Արտույտների ագարակը» ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, Ալեխանդրո Փրեզիոսին, Անջելա Մոլինան եւ այլք: Բեռլինի միջազգային փառատոնը, որը կոչվում է նաեւ «Բեռլինալե», աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից է: Այն հիմնադրվել է 1951թ.-ին: Այս տարի այն անցկացվում է փետրվարի 8-18-ը: Փառատոնի պարգեւը ոսկե եւ արծաթե արջն է (արջը Բեռլինի խորհրդանիշն է), հաղորդում է «Երկիրը»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |