ԵՏՄ միջկառավարական հաջորդ նիստը կկայանա Երևանում![]() 13 ապրիլի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հերթական նիստն անցկացվելու է մայիսի 20-ին՝ Երևանում։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը: «Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետներըպետք է հստակեցվեն, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես, մենք պայմանավորվեցինք, որ Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգային հարցին։ Երևանում շարունակվելու է նաև երկաթուղային փոխադրումների հարցի քննարկումը»,- նիստին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը: Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ապրիլի 12-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Երևանում չեղարկվել էր ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել երևանյան նիստին: Ռուսաստանը համաձայնել է Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին: Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվում է մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանում կամ տեղափոխվում է: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |