ԵԱ. Ծանրորդ Առաքել Միրզոյանը 3-րդն է C ենթախմբում

ԵԱ. Ծանրորդ Առաքել Միրզոյանը 3-րդն է C ենթախմբում

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ:

85 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 10 մարզիկ Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունգարիայից և Լիտվայից:

Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում նախ բարձրացրել է 145 կգ, այնուհետ 151 կգ, սակայն երրորդ մոտեցում չունեցավ: Հրում վարժության ժամանակ Միրզոյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 181 կգ, հետո մոտեցավ 186 կգ-ին, որը նրան բարձրացնել չհաջողվեց: Երրորդ մոտեցման ժամանակ մարզիկը բարձրացրել է 187 կգ ծանրաձողը, սակայն այն չհաշվվեց:

Երկամարտի 332 կգ արդյունքով նա C ենթախմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:

85 կգ քաշային կարգի A և B ենթախմբերում մասնակցում են 20 ծանրորդ:

Ապրիլի 13-ին կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը՝ ԵԱ փոքր բրոնզե մեդալակիր

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---