Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից. Ցուցումներ![]() 13 ապրիլի 2016 - 19:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում ցուցումներ են տրվում այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանվել անօդադու թռչող սարքերից։ Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության և մահաբեր հարվածների համար, ունեն հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով: Նրանք կարող են հեռավորությունից զգալ մարդու մարմնի ջերմությունը` գիշերը կամ ցերեկը: Այնուամենայնիվ, անդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ուղիներ կան. 1. Ցերեկային քողարկում. թաքնվե´ք շենքերի կամ ծառերի ստվերում: Օգտագործե´ք խիտ անտառը` որպես բնական ապաստարան կամ օգտագործե´ք քողարկող ցանցեր: 2. Գիշերային քողարկում. թաքնվե´ք շենքերի ներսում կամ պաշտպանվեք ծառերի և սաղարթի միջոցով: 3. Ջերմային քողարկում. պաշտպանիչ ծածկոցներ (այսպես կոչված տիեզերական ծածկոցներ): Դրանք պատրաստված են մայլարից, չեն թողնում ինֆրակարմիր ճառագայթների թափանցումը: Գիշերը օգտագործեք պաշտպանիչ ծածկոցները` որպես շալ, դա կօգնի Ձեզ չբացահայտել Ձեր գտնվելու վայրը` ինֆրակարմիր տեսախցիկի կողմից: Շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը 36°-40°C է, ինֆրակարմիր տեսախցիկը չի կարող ճանաչել մարդուն: 4. Անօդաչու թռչող սարքերը չեն կարող աշխատել բարձր քամու, ծխի կամ ամպրոպի դեպքում: 5. Ոչ մի անլար կապ: Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը: 6. Ապակու արտացոլող կտորները կամ որևէ այլ հայելային նյութերը տների և մեքենանրեի տանիքին` խոչընդոտում են անօդաչու սարքի տեսախցիկի աշխատանքին: 7. Կեղծ մտադրություններ. օգտագործեք մարդու հասակին համապատասխանող մանեկեններ կամ չուչելներ` օդային հետախուզությանը խաբելու համար: 2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թեժ մարտեր բռնկվեցին, որոնք աննախադեպ էին 1994 թ. հրադադարից ի վեր: Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման փորձ ձեռնարկեց` գրեթե ամբողջությամբ կիրառելով իր ռազմական արսենալը: Բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց նաև մարտական անօդաչու սարքեր, որոնց մի մասը ոչնչացվել է ԼՂՀ զինված ուժերի կողմից: Եղան նաև զոհեր` իսրայելյան արտադրության կամիկաձե անօդաչու IAI Harop սարքը հարված հասցրեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին, որի արդյունքում 7 մարդ զոհվեց: Դրոնների մեծ պատերազմը. Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները Ավիացիոն ինստիտուտի պետ. ԱԹՍ-ների մասով ՏՏ ոլորտի խմբերին աշխատելու ուղղություններ են տրվել Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |