Մահմուդ Ահմադինեջադը. ԱՄՆ-ի ցանկացած հարձակումն Իրանի վրա «խստորեն կպատժվի»13 փետրվարի 2007 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ԱՄՆ-ի ռազմական ուժից եւ որ ցանկացած հարձակում «խստորեն կպատժվի»: Նա նաեւ հայտարարել է, որ Վաշինգթոնի մեղադրանքները Իրաքում բռնության դրդման մեջ հանդիսանում են սեփական անհաջողությունները թաքցնելու փորձ: Երկուշաբթի օրը Իրանի նախագահը հարցազրույց է տվել ամերիկյան հառուստաընկերությունը, որի ժամանակ պատասխանել է Վաշինգթոնի մինչ այդ հնչեցրած պահանջներին: Ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ նրանց մոտ ապացույցներ կան, որ Իրանը զենք է մատակարարում Իրաքի շիիթ ահաբեկիչներին:Էյ-բի-սի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարց է հնչել, թե արդյոք նա զգուշանում է ամերիկացիների կողմից ռազմական հարձակումից: «Զգուշանում ե՞մ: Իսկ ինչու՞ մենք պետք է վախենանք»,- հարցրել է նախագահը: Նախագահ Բուշի աշխատակազմը հերքում է, որ նման հարձակում է ծրագրվում, սակայն միեւնույն ժամանակ չի թաքցնում, որ Իրանի միջամտությունը իրաքյան գործերին կարող է ռազմական պատժամիջոցների հանգեցնել, հայտնում է Bakiliar.Az-ը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |