5 հայ բռնցքամարտիկ՝ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում

5 հայ բռնցքամարտիկ՝ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում

PanARMENIAN.Net - Թուրքական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը: Ապրիլի 13-ին հայ մարզիկները պայքարում էին կիսաեզրափակչի ուղեգրերի համար:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը առավելության է հասել իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմամաբ, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը ուժեղ էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնիից, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթել է թուրք Իբրահիմ Գոկցեկին:

Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էր նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր քառորդ եզրափակչում:

Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---