ԼՂՀ նախագահի խոսնակ. Ցանկացած հարձակում կկանխվի14 ապրիլի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հարավային ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկելը նորություն չէ, քանի որ «հակառակորդն այդպիսին է»: Այդ մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով այս գիշեր հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված ներթափանցման փորձին, հայտնում է Panorama.am-ը: «Առաջին անգամ չէ, որ հակառակորդը խախտում է և շարունակելու է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Սա կարծում եմ, բոլորի համար պարզ է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք չեզոքացնել այդ բոլոր խախտումներն ու այդ բոլոր փորձերը», -հավելել է Բաբայանը: Նրա խոսքով, ներկայումս հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ պատերազմական գործողությունները չվերսկսվեն և խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն: «Նման փորձեր, իհարկե, հակառակորդը շարունակելու է անել: Նրանց հատուկ են նման դեստրուկտիվ քայլերը, դա հակառակորդի էությունն է», -հավելել է խոսնակը: Պաշտոնյան պնդել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, բայց մյուս կողմից էլ ընդգծել. «Նման ցանկացած փորձ կասեցվելու է, որովհետև խաղաղությունն ու կայունությունը կարևոր բաղադրամաս է և պետք է այն պահպանել: Դա չի նշանակում, թե մենք պետք է կանգնենք ու նայենք, թե ինչպես են իրենք մեզ խոցում, հարձակվում: Ցանկացած հարձակում կանխվելու է»: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ապրիլի լույս 14-ի գիշերն արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |