ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ՀՀ հետ հարկային նոր պայմանագիր կնքել![]() 14 ապրիլի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին` կոչ անելով բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև նոր հարկային պայմանագիր կնքելու համար։ Ֆինանսական հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ Շերմանը տվյալ հարցով դիմել է նախարար Ջեյքոբ Լյուին` կարևորելով Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը: «Մենք հարկային պայմանագրեր ունենք բազմաթիվ պետությունների հետ: Կայուն կերպով զգալի գումարներ ենք տրամադրում միջազգային մակարդակով մեր նպատակներին հասնելու համար ու միշտ օգնություն ենք հատկացնում Հայաստանին: Բայց մեր առջև դրված նպատակներին կարելի է հասնել նաև հարկային պայմանագիր կնքելու դեպքում»,-ասել է Շերմանը: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականի առաջարկը, որն ուղղված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև տնտեսական գործակցության ընդլայնմանն ու կապերի սերտացմանը։ Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի xարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Կոնգրեսականի խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հիասթափեցնող է։ Նա հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին ու նշել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։ 2015-ի նոյեմբերին էլ Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել էր, որ Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման հարցում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |