ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումներն աճել են![]() 14 ապրիլի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում աճել է մարդու իրավունքների սահմանափակումների թիվը: Ապրիլի 14-ին հրապարակած զեկույցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, նշում է ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարման դեպքերի, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և նրանց ազգականների նկատմամբ ճնշումների մասին, ընդգծելով, որ երկրում «արդարադատության համակարգը ծառայում է այլակարծության խաղաղ դրսևորումները պատժելու համար»: Զեկույցում որպես օրինակ նշվում է նաև ադրբեջանական բանտում հայտնված «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մարդու իրավունքների վերաբերյալ 2015-ի զեկույցում էլ Պետդեպարտամենտի մեղադրանքներն ուղիղ հասցեագրված էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը: Բաքուն խիստ քննադատության է արժանացել նաև մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |