ՀՀ-ն 2-7 անգամ կնվազեցնի ռոումինգի արժեքը Եվրասիական միության շրջանակում14 ապրիլի 2016 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2-7 անգամ կնվազեցնի ռոումինգի արժեքը Եվրասիական միության շրջանակում: Այդ մասին ապրիլի 14-ին Երևանում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդարբերգենովը: Ալդարբերգենովը նշել է, որ ԵՏՀ, ԵՏՄ երկրների հակամենաշնորհային մարմինների և բջջային օպերատորների համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է նվազեցնել ձայնային ծառայությունների արժեքը ռոումինգում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Մասնավորապես, Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) նվազեցրել է ռոումինգի գները մինչև 7 անգամ` 1 րոպեի համար 1133 դրամից մինչև 163 դրամ, «Orange Armenia» ՓԲԸ (այժմ` Ucom) նվազեցրել է մինչև 4 անգամ`1 րոպեի համար 559 դրամից մինչև 149 դրամ, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն (VivaCell-ՄՏՍ) նվազեցրել է մինչև 2 անգամ` 1 րոպեի համար 305 դրամից մինչև 149 դրամ: Սակագները նվազել են նաև ԵՏՄ մյուս երկրներում: Ռուսաստանում «Վիմպելկոմը» (Beeline ապրանքանիշ) նվազեցրել է գները մինչև 6 անգամ` 49 ռուս ռուբլուց 1 րոպեի համար մինչև 8 ռուսական ռուբլի, «Մոբիլ ՏելեՍիստեմ»-ը (MTS ապրանքանիշ) մինչև 0,3 անգամ` 65 ռուսական ռուբլուց 1 րոպեի դիմաց մինչև 45 ռուսական ռուբլի: Ինչպես նշել է Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամի օգնական Ալմատ Ֆազիլը, տնտեսական արդյունավետությունը ԵՏՄ պետությունների սպառողների համար կարող է կազմել մինչև 2 մլրդ ռուսական ռուբլի տարեկան: Ըստ նրա, Հայաստանի սպառողների համար տնտեսական էֆեկտը կկազմի մինչև 500 մլն ռուսական ռուբլի: «Ծառայությունների արժեքի նվազումը ռոումինգում թույլ է տալիս զարգացնել տնտեսական ինտեգրումը, ապահովել տնտեսական առաջընթաց, ընդլայնել համատեղ նախագծերը տնտեսության տարբեր ոլորտներում, ավելացնել զբոսաշրջիկների հոսքը ԵՏՄ պետությունների միջև»,-ասել է Ֆազիլը: Խորհրդակցության շրջանակում որոշվել է շարունակել աշխատանքներն այդ ոլորտում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |