Զոհված զինվորների՝ ԲՈւՀ-ում սովորող երեխաների համար արտոնություններ են նախատեսված14 ապրիլի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու կառավարության 597 Մ որոշման 105-րդ կետով կարգավորվում է զոհված զինծառայողների, ոստիկանների երեխաների պետական բուհեր ընդունելության ու վարձը վճարելու արտոնության հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է ԿԳՆ մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնից: Եթեզոհված զինծառայողների երեխաները ընդունելության քննությունների արդյունքում դրական միավորներ են ստանում և ընդունվում են ԲՈւՀ, վճարն ամբողջությամբ փոխանցում է պետությունը: Իսկ եթե երեխայի սովորելու ընթացքում է ծնողը զոհվել, ապա այդ պահից սկսած պետությունն է փոխհատուցում ուսման վարձը, գրում է Panorama.am-ը: «Սա վերաբերում է միայն պետական բուհերին և այն դեպքերին, երբ զինծառայողը զոհվել է մարտական գործողությունների, իսկ ոստիկանը՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ: Այս իրավական ակտերն արդեն մի քանի տարի է՝ գործում են»,- մանրամասնել է բաժնի աշխատակիցը: ԿԳՆ աշխատակիցը նաև հայտնել է, որ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած ուսանողների վարձն ամբողջությամբ վճարում է պետությունը: Զոհված զինծառայողների մյուս հարազատների համար նման արտոնություններ օրենսդրությունը չի նախատեսում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |