Freedom House. Կոռուպցիայի մակարդակը ՀՀ-ում 5-րդ տարին անընդմեջ անփոփոխ է![]() 14 ապրիլի 2016 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում և չի բարձրանում 2012 թվականից ի վեր: Այդ մասին են վկայում Freedom House-ի Nations in Transit -2016 («Անցումային շրջանի պետություններ-2016») զեկույցի տվյալները: Զեկույցը վերլուծում է ժողովրդավարության իրավիճակն Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի 29 երկրում և Ռուսաստանում: Երկրների վարկանիշը կազմվում է մի շարք ցուցանիշներով՝ կոռուպցիայից մինչև ընտրական պրոցեսներ, վերլուծության հիման վրա 1-ից 7-ը գնահատական շնորհելով, որտեղ 1-ը՝ լավագույն, 7-ը՝ վատագույն ցուցանիշն է: Կոռուպցիայի ցուցիչով Հայաստանում տիրող իրավիճակը 2012-ից ի վեր 5.25 բալ է գնահատվում: Նմանատիպ` տարիներով անփոփոխ իրավիճակ է նաև այլ ոլորտներում, ԶԼՄ-ներից մինչև դատարանի ազատություն: Համեմատաբար զարգացած է գնահատվում քաղաքացիական հասարակությունը (3.75 բալ): Ընդհանուր առմամբ ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը 5.36 բալով 21-րդ հորիզոնականում է 29 երկրների շարքում: Հետխորհրդային տարածքում՝ բացառությամբ Մերձբալթյան երկրների, Հայաստանը չորրորդն է՝ Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդավիայից հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |