Ռազմական բժիշկ. Վիրավորների մեծ մասն ուզում է բանակ վերադառնալ, բայց վիրակապով զինվորին ծառայության չենք թողնելու14 ապրիլի 2016 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 2-ից 5-ը ԼՂ Պաշտպանության Բանակի ու Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների միջև բախումներում վիրավոր անդամահատված զինծառայողները կպրոթեզավորվեն պետության հաշվին: Այդ մասին է հայտարարել ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում: «Պրոթեզավորման խնդիր ունեցող զինծառայողների հարցով աշխատանքներ տարվում են, դա նեղ մասնագիտական է և այս պահին դեռևս բուժման շրջանում են: Դա շատ անհատական խնդիր է, ում ինչ տեսակի պրոթեզ է պետք կամ բուժում է պետք, և պետությունն իր վրա կվերցնի այդ ծախսերը»,- ասաց նա, հայտնում է tert.am-ը: Հովսեփյանն հավաստիացրել է, որ բուժում ստացող զինծառայողների մեծ մասը կարող է վերադառնալ և շարունակել ծառայությունը, սակայն չի նշել, թե նրանցից քանիսը կվերադառնան: «Կոնկրետ թիվ դեռ չենք կարող ասել, դեռ պետք է հաշվառել: Կհասկանանք միայն վերջնական բուժումից հետո, բայց վիրակապով զինվորի ծառայության չի վերադառնալու: Չնայած որ իրենք մղում ունեն, ձգտում ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է գնան»,- նշել է նա, գրում է aysor.am-ը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 11-ը 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Կարդացեք նաև. ԼՂ հակամարտությունից տուժածները կարող են ՀՀ-ում միջնորդագրով բուժօգնություն ստանալ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |