Բասկերի երկրի խորհրդարանը դատապարտել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան![]() 15 ապրիլի 2016 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանին ԼՂՀ դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծելու համար: Խորհրդարանը նաև սատարել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Բանաձևում մասնավորապես նշվում է բանակցություններում ԼՂՀ մասնակցության, միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը։ Բանաձևին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկայացված բոլոր հիմնական ուժերը։ 2014-ին Բասկերի երկրի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սեպտեմբերի 12-ին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Այս մասին հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Բասկերի Խորհրդարանի՝ ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |