ԱԺ փոխնախագահ. Ռոգոզինի պատասխանը Բաքվին զենք վաճառելու քննադատությանը կոպիտ է և անընդունելի![]() 15 ապրիլի 2016 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոպիտ և անընդունելի է համարում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման քննադատությունը «դեմագոգիա է, բառակույտ և լալկան նվնվոց», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ապրիլի 14-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, անդրադառնալով Ռոգոզինի հայտարարությանը, Նաղդալյանն ասել է. «Ինչ վերաբերում է ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի այդ հայտարարությանը, որը իսկապես բավական կոպիտ է և անընդունելի, կարծում եմ՝ դրա վերաբերյալ լավագույն պատասխանը հենց այն է, թե ինչ կատարվեց այդ հայտարարության հետ ընդամենը մեկ ժամվա ընթացքում և հենց այն հանգամանքը, որ ընդամենը մեկ ժամ հետո այդ հայտարարությունը այլևս այդ համապատասխան էջից ջնջված էր, կարծում եմ՝ լավագույն պատասխանն է այն մասին, թե ինչպես է ընկալվել այդ հայտարարությունը առաջին հերթին հենց բուն Ռուսաստանում, իսկ հետո նոր՝ Հայաստանում»: Դմիտրի Ռոգոզինը նաև ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահն է: Ռուսական մամուլի տվյալներով վերջին տարիներին Մոսկվան մոտ 5 միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Նաղդալյանը խոսել է անձնական շահի մասին. «Կարող են անհատները տարբեր բաներ խոսել՝ ելնելով իրենց մտածելակերպից, իրենց շահերից, իրենց անձնական դիրքորոշումներից, բայց պետական գործընթացները ղեկավարվում են ոչ այդպիսի սկզբունքներով»: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքի հարցը դարձել է հայ-ռուսական հրապարակային տարաձայնությունների առարկա: Ավելի վաղ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ռուսական այդ զենքով հակառակորդը սպանում է նաև երեխաների: «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից», - Մեդվեդևի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Մի քանի օր անց ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Դմիտրի Ռոգոզինը տարակուսանք էր հայտնել հակամարտող կողմերին զենք վաճառելու շուրջ ծագած դժգոհության առնչությամբ՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |