Ադրբեջանցի բժիշկ. Ծանր վիրավոր զինվորների քանակը 3-4 անգամ ավելի է պատերազմական նորմայից![]() 15 ապրիլի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ծանր վիրավոր զինծառայողների քանակը 3-4 անգամ գերազանցում է պատերազմական նորման: Այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, բուժծառայության գնդապետ Ֆամիլ Բաբաևը, հայտնում է 1news.az-ը «Ադրբեջանական բանակ» թերթի վրա հղումով: Վերլուծելով վիրավորված զինծառայողների վիճակը` նա եկել է այն եզրակացության, որ «ադրբեջանցի զինծառայողների դեմ ավերիչ ուժի զենք է կիրառվել»: «Սովորաբար ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորումների քանակը չպետք է գերազանցի 10-12%-ը, սակայն այս դեպքում այդ ցուցանիշը հասնում է 40-45%-ի: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայերն օգտագործել են խոշոր տրամաչափի և ավելի ավերիչ զենք: Օրինակ, վիրավորներից մեկի մարմնում ավելի քան 40 բեկոր է հայտնաբերվել»,-ասել է նա: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 11-ը 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |