ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի![]() 15 ապրիլի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ապրիլի 15-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն ու պայմանավորվածություններն իրականացնելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի, ֆինանսների նախարարին հանձնարարվում է վերահսկել համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարումը: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվում է հստակեցնել ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել էր, որ ՀՀ-ին ՌԴ կողմից սպառազինության գնման համար նախատեսված վարկի շուրջ գործընթացըհամապատասխանում է նախատեսվածին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |