14 15.04.16 - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը ԱԺ պատգամավորը՝ ռուս գործընկերներին. Բաքվին վաճառված հարձակողական զենքը սպառնում է ՀԱՊԿ-ին 15 ապրիլի 2016 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի և առհասարակ ՀԱՊԿ-ի համար: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Սովորաբար ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր պատգամավորները խոսում են ռուսերեն: Այսօր աշխատանքային լեզուն ԱԺ-ում հայերենն էր՝ ռուսերեն թարգմանությամբ: Նահապետյանը նախ առաջարկել է ոտքի կանգնել և 1 րոպե լռությամբ հարգել Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակը: Ապա շարունակել է. «Ինչպես գիտեք, ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորված լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել ԼՂՀ-ի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի և զրահատեխնիկա, այդ թվում նաև՝ ՌԴ-ից ձեռք բերված Սմերչ և ՏՕՍ-1 համակարգեր: 94-ի զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չէին իրականացվել: Ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ՝ ամբողջ տարածաշրջանի համար: Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի՝ հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով հարձակողական սպառազինության մեծաքանակ ձեռքբերումը, պաշտոնական մակարդակով ուժի կիրառման սպառնալիքները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը: Թեև ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետեր, նռնականետեր և դիպուկահարներ», - ասել է Նահապետյանը, մեջբերում է Aravot.am-ը: Նահապետյանի խոսքով, նշանակալի են կրակի դադարեցման պայմանավորվածության հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, սակայն նկատել է. «Միևնույն ժամանակ ՌԴ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես և անզգույշ հայտարարություններն արդարացիորեն բացասական արձագանք են ստացել հայ հասարակության շրջանում»: Նահապետյանը հիշեցրել է ռազմական հավասարակշռության պահպանման մասին. «Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի և առհասարակ ՀԱՊԿ-ի համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել սպառնալիքները, վաղը հնարավոր է ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ»:
Նա նաև նշել է, որ այն վայրագությունները, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ն իրականացրել է Արցախի ժողովրդի նկատմամբ, ոչնչով չեն տարբերվում իսլամական պետության և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելակերպից. «Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ Ադրբեջանի հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմիններ և այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով սեփական հանրությանը: Ցավով պիտի արձանագրեմ, որ միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով»: Այս բոլոր քննադատությունները լսելով՝ ՌԴ համապատասխան կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը իր խոսքում որևէ կերպ չի չանդրադարձել դրանց՝ պատմելով, թե այս տարիների ընթացքում ՌԴ-ն ու ՀՀ-ն ինչ լավ են գործակցել, քանի համալսարան են բացել: Նիստի շարունակությունը դռնփակ էր: Համատեղ նիստի օրակարգում քննարկելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, զարգացումները, մարտահրավերներն ու սպառնալիքները, ՀՀ և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության և միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և այլատյացության դրսևորումների հարցը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքի հարցը դարձել է հայ-ռուսական հրապարակային տարաձայնությունների առարկա: Ավելի վաղ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ռուսական այդ զենքով հակառակորդը սպանում է նաև երեխաների: «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից», - Մեդվեդևի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Մի քանի օր անց ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Դմիտրի Ռոգոզինը տարակուսանք էր հայտնել հակամարտող կողմերին զենք վաճառելու շուրջ ծագած դժգոհության առնչությամբ՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»: ԱԺ փոխնախագահ. Ռոգոզինի պատասխանը Բաքվին զենք վաճառելու քննադատությանը կոպիտ է և անընդունելի Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |