Զոհվածների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի![]() 15 ապրիլի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Առաջարկը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Կարդացեք նաև՝ Զոհված զինվորների՝ ԲՈւՀ-ում սովորող երեխաների համար արտոնություններ են նախատեսված ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |