«Սպայկա»-ից ԱԱՀ գանձումը հետաձգվելու է 3 տարով. Ընկերությունը մոտ 7.6 մլրդ դրամի ներդրում է անելու15 ապրիլի 2016 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 7.6 մլրդ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիական և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 155, 2017-ին՝ 165 և 2018-ին՝ 175 հազար դրամ: ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստի որոշմամբ «Որոտան Սիսթեմս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել է երեք տարով ներդրումային ծրագրի շրջանակում: Նախատեսում է մոտ 3.31 մլրդ ներդրումներ իրականացնել, որից մոտ 120.5 մլն-ը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 80, 2017-ին՝ 85 և 2018-ին՝ 90 հազար դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |