Փետրվարի 22-ին Բուդապեշտում կսկսվի Ռամիլ Սաֆարովի գործով բողոքարկման դիտարկումը14 փետրվարի 2007 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Բուդապեշտում կսկսվի Հունգարիայի Վերաքննիչ դատարանի նիստը` հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով, կատարված երեք տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանը: Նրա հետ նիստին մասնակցելու է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով դատաքնության ժամանակ ներկայացնում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:«Մենք չենք կարող ասել` ինչով կավարտվի նիստը, ես գուշակություններ անելու կողմնակից չեմ: Հակառակ կողմը պետք է հիմնավորի հայցը, եւ փաստաթղթերի դիտարկումից հետո դատարանը կարող է կամ ուժի մեջ թողնել դատավճիռը, կամ փոփոխել: Հնարավոր է նաեւ գործն ուղարկեն լրացուցիչ հետաքննության»,- ասել է Վարդանյանը: Հիշեցնենք, որ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի I ատյանի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել է Հունգարիայի օրենսդրության նախատեսված ամենախիստ պատժի` ցմահ բանտարկություն 30 տարիների ընթացքում առանց ներման իրավունքի: Դատավճռում նշվում է, որ մարդասպանը հանրության համար սպառնալիք էր ներկայացնում եւ կարող էր նորից նման հանցագործություն կատարել, քանի որ բազմից հայտարարել էր, որ պատրաստ է սպանել աշխարհի բոլոր հայերին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |