Մարտին էլէներգիայի սուբսիդավորման գումարը՝ 534 մլն դրամ15 ապրիլի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - 2016-ի մարտին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց Կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 534 մլն դրամ, ինչը 37 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։ Հունվարի համեմատ սուբսիդավորումն ավելացել է 90 մլն դրամով։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 571.000 բնակիչ-բաժանորդ։ Փետրվարի համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն աճել է 43.000-ով: Մարտին բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 514 մլն դրամը, ինչը 35 միլիոնով ավել է փետրվարի համեմատ։ Անցած յոթ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 4,9 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ մոտ 4.8 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։ ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։ Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016-ի հուլիսի 31-ը։ Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |