ՊՆ-ն ռազմական կցորդներին է ներկայացրել խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը15 ապրիլի 2016 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարարությունն օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացրել է խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մարտական փաստաթղթերը, մասնավորապես, հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ:
Այն ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։
«Ըստ էության սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի», - նշել է Հովհաննիսյանը։
Հայկական կողմն ապրիլի 2-ին խոցել է Պաշտպանության բանակի դիրքերը գրոհող երկու ուղղաթիռ. Նրանցից մեկն ընկել է հայկական տարածքում, երեք օդաչուներն էլ սպանվել են: Ուղղաթիռը պատկանել է Մի-24/35 սերնդին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |