Արցախում վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կա դրական տեղաշարժ15 ապրիլի 2016 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբից տեղի ունեցած բախումների հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը կազմում է 125: Այդ մասին է հայտարարել ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը, հայտնում է Tert.am-ը: Նրանցից ծայրահեղ ծանր է գնահատվում 5 հոգու վիճակը: Գալստյանն ընդգծեց, որ բոլոր վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ: «Ինչպես ասում են՝ հաղթող զինվորի վերքերը շուտ են լավանում: Բոլորի վիճակը վերահսկվում է մասնագետների կողմից՝ մասնավորապես Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության բարձրակարգ մասնագետների կողմից»,-ասել է նա: Վիրավորների գերակշիռ մասի մոտ բեկորային վնասվածքներ են: Ավելի վաղ ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանն ասել էր, որ վիրավորների մեծ մասն ուզում է ապաքինվել ու վերադառնալ առաջնագիծ, սակայն շեշտել էր, որ վիրակապով ոչ մի զինվորի ծառայության վերադառնալ չի թուլատրվի: «Չնայած որ իրենք մղում ունեն, ձգտում ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է գնան»,- նշել էր նա: Կարդացեք նաև. Ադրբեջանցի բժիշկ. Ծանր վիրավոր զինվորների քանակը 3-4 անգամ ավելի է պատերազմական նորմայից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |