Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ են նետել![]() 15 ապրիլի 2016 - 23:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, նռնակ են նետել, տեղեկացնում է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են, գրում է Tert.am-ը: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Ինչպես հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այժմ երկրորդ նախագահը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, գրում է «Հրապարակին»-ը: Պաշտոնից հեռանալուց հետո՝ 2008 թվականին, կառավարության որոշմամբ Երեւանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Քոչարյանին` որպես բնակարան, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Նույն այդ որոշմամբ պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |