Ծանրորդ Սոնա Պողոսյանը 4-րդն է ԵԱ-ում![]() 16 ապրիլի 2016 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նա երկամարտում հավաքել է 227 կգ: Կանանց 75 կգ քաշային A ենթախմբում ընդգրկված էին 8 ծանրորդ Ուկրաինայից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Հայաստանից: 17-ամյա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է երեք մոտեցումն էլ: Նախ պոկել է 97 կգ, հետո` 100 կգ և վերջում` 102 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել է 120 կգ, այնուհետ երկու փորձից միայն կարողացել է բարձրացնել 125 կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն էր: Ապրիլի 16-ին՝ առաջնության վերջին օրը, Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն մեդալների համար: Տղաներից Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում A ենթախմբում է, Գոռ Մինասյանը 105 + կգ քաշային կարգու և աղջիկներից Հռիփսիե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը 75 + քաշային կարգում: Ավելի վաղ, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտիարդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին» ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |