ՊՆ ղեկավարն այցելել է վիրավոր զինծառայողներին![]() 16 ապրիլի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 15-ի երեկոյան այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նախարարը տեսակցել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին, որոնցից շատերի վիճակը օրեցօր կայունանում է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, զրուցել է զինծառայողների հետ, քաջալերել նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |