Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանում ենթադրվում է նոր սարքավորման տեղադրում14 փետրվարի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նախագահ, ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան: Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքում կայանալու է ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նիստը ուսումնա-մեթոդական հավաքը: Հայաստանն իր այցի անմիջական նպատակի մասին խոսելով` Վլադիմիր Միխայլովը նշել է, որ նման հանդիպումներն անցկացվում են տարին երկու անգամ, ընդ որում տարբեր պետություններում, որպես միջոցառումները մրցակցային բնույթ ստանան: «Մենք սիրով ընդունեցինք հայկական կողմից հրավերը»,- նշել է գեներալը: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ համակարգող խորհրդի նիստի ժամանակ ենթադրվում է բացառապես աշխատանքային փաստաթղթերի ստորագրում:Նրա խոսքերով, երեքօրյա այցելության ընթացքում ենթադրվում է մի շարք դասընթացներ անցկացնել, ինչպես նաեւ լինել մարդական դիրքերում, այդ թվում նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան, եւ նշել առաջիկա հեռանկարի աշխատանքի ծրագիրը: Գյումրիի ռազմակայանի հնարավոր վերասարքավորման մասին հարցին պատասխանելով` Վլադիմիր Միխայլովը ասել է, որ դա ենթադրվում է: Նա, սակայն, խուսափել է կոնկրետացնելուց, ավելացնելով միայն, որ քանի որ արդիականացում է անցկացվում, ապա այն ենթադրում է նոր սարքավորման տեղադրում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |