Երկրաշարժեր Ճապոնիայում. 27 մարդ է զոհվել, կան ավերածություններ16 ապրիլի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 16-ի գիշերը Ճապոնիայում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը, որի մագնիտուդը կազմել է 7,3, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Նոր երկրաշարժն իր ուժգնությամբ 16 անգամ գերազանցել է նախորդը: Առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին: Երկու երկրաշարժի արդյունքում զոհվել է 27 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: Կյուսյու կղզում Կումամոտո պրեֆեկտուրայի իշանությունները հայտնում են ավերածությունների, վնասված ճանապարհների և էլեկտրահաղորդիչ գծերի մասին: Փլատակների տակ դեռ մարդիկ են մնում: Տասնյակ տարեցներ են մնացել Մաշիկիի ծերանոցի փլատակների տակ: Ըստ NHK հեռուստաալիքի, Նիսիհարա գյուղում փլուզվել է ամբարտակը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինչպես պնդում են տեղական իշխանությունները, ատոմակայաններից ոչ մեկը չի տուժել: Հազարավոր մարդիկ լքել են տները: Ճապոնիայում հաճախակի են երկրաշարժերը: 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցված 9,0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո վթարը տեղի ունեցավ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում: Վթարը ամենախոշորն էր Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո: Տեղի ունեցավ ռադիացիայի արտահոսք դեպի մթնոլորտ և ծով: «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո, որը տեղի ունեցավ 2011 թ. մարտին երկրաշարժի հետևանքով, Ճապոնիայում անջատվեցին բոլոր գործող 50 միջուկային ռեակտորները: Մինչ «Ֆուկուսիմայի» վթարը և միջուկային էներգիայից Ճապոնիայի փաստացի հրաժարվելը, երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդն արտադրվում էր ԱԷԿ-ներում: 2013-ի դեկտեմբերին «Ֆուկուսիմա-1»-ը պաշտոնապես փակվեց: Կայանի տարածքում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները: Կայանի ամբողջական ապամոնտաժումը առնվազն 40 տարի կտևի: Սակայն, 2015-ի ամռանը որոշ ատոմակայաններ վերագործարկվեցին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |