ԱՄՆ-ի հայ համայնք. Պահանջելու ենք վերականգնել Ադրբեջանին օգնությունն արգելող բանաձևը![]() 16 ապրիլի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների հայ համայնքը օգտագործում է ամերիկյան ժողովրդավարության կողմից ընձեռված բոլոր միջոցները՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին պատմում են ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշում է. «Եթե մենք մեր գործի բաժինը լավ կատարենք և պաշտպանենք Հայաստանը, ապա, հույս ունեմ, մեզ կհաջողվի կանխել հակամարտությունները և թույլ չտալ, որ մարդիկ զոհվեն»: Համբարյանն ընդգծում է, որ Ամերիկայի հայ համայնքը միասնական է՝ հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում՝ ԱՄՆ-ի իշխանություններին նամակներ և դիմումներ ուղղելով և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար գումարներ հավաքելով, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կողմից նախատեսում է դիմել երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ պահանջելով վերականգնել Ադրբեջանին օգնությունն արգելող 907 բանաձևը և ամերիկյան փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որը կպարզի տեղի բնակիչներին հասցված վնասը և դրա փոխհատուցման միջոցները: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին նշում է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը օգտագործելու է ժողովրդավար հասարակության յուրաքանչյուր հնարավորություն՝ իրավիճակը կարգավորելու և խաղաղություն հաստատելու նպատակով: Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին վերականգնել 907 բանաձևը և տեղում մարդու իրավունքների խախտումների հետաքննություն անցկացնել. «Մենք պահանջելու ենք, որ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները մանրամասն հետաքննվեն և ուժեղացվի Մինսկի խմբի դերը, որն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ կվերադարձնի»: Արդունիի խոսքով, Սփյուռքի կազմակերպությունները գործում են նաև անհատապես՝ յուրաքանչյուրն իր ոլորտում փորձելով արդյունքների հասնել: Միացյալ Նահանգների գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց կողմից բազմիցս ընդգծել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով համապատասխան քայլեր ձեռնարկել 1994 թ. հրադադարի մասին պայմանագրից հետո Ադրբեջանի լայնածավալ հարձակման կապակցությամբ: «Կոչ ենք անում Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը, տրամադրել Լեռնային Ղարաբաղին արտակարգ իրավիճակներում նախատեսված օգնություն, Պետդեպի փաստահավաք առաքելություն գործուղել` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունների վերականգնման աշխատանքերը»,-ասվում է նամակում: ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ՀՀ հետ հարկային նոր պայմանագիր կնքել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |