Անջեյ Կասպռշիկ. Անհնարին է համեմատել Կոսովոյի եւ Ղարաբաղի հակամարտությունները14 փետրվարի 2007 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Անհնարին է համեմատել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, երկու ժողովուրդների իրավիճակը տարբեր պատմական պայմաններում եւ օգտագործել հարցի կարգավորման միանման տարրեր: Դա անհնարին է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Նրա խոսքերով, դեր են խաղում աշխարհայացքները, աշխարհագրական դիրքը: «Կոսովոն գտնվում է Եվրոպայի լրիվ այլ հատվածում, քան Հարավային Կովկասը: Կարծում եմ, որ դա եւս պետք է հաշվի առնել: Յուրաքանչյուր հակամարտություն իր մոտեցումն ունի»,- հայտարարել է նա:Խոսելով անցյալ տարվա աշնանը կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման մասին` Անջեյ Կասպռշիկը հայտարարել է. «Հանդիպումը շատ օգտակար էր, քննարկվել են զինադադարի խախտման հարցերը, կարծում եմ, որ դա ինչ-որ կերպ ազդել է իրավիճակի վրա. դրանից հետո գրեթե կրակահերթեր չեն եղել, մեր դիտարկումները ֆիքսել են լարվածության նվազում, զոհեր չեն եղել: Կարծում եմ, որ այդ մակարդակով հանդիպումները շատ օգտակար են: Կարծում եմ, որ ներկա փուլում հանդիպման անհրաժեշտություն չկա, սակայն, եթե նախարարները իրենք ցանկություն հայտնեն, կարող եմ աջակցել», հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |