Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` ԵԱ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի A ենթախմբում մրցում էին 10 մարզիկ Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Լեհաստանից և Լատվիայից:

Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրել է 182 կգ: Սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Մարտիրսյանը գխավերևում չի պահել 184 կգ և 185 կգ: Պոկում վարժությունում ծանրամարտիկը նվաճել է փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը նախ բարձրացրել է 215 կգ, այնուհետև՝ 220 կգ, բայց ձախողել է 225 կգ-ը: Հրում վարժությունում նա գրավել է 3-րդ տեղը, իսկ երկամարտի 402 կգ արդյունքով դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը մեդալների համար կպայքարեն նաև Հռիփսիե Խուշուդյանը, Արփինե Դալալյանը և Գոռ Մինասյանը:

Ծանրորդ Սոնա Պողոսյանը 4-րդն է ԵԱ-ում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---