Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է ևս 2 մլն եվրոյով![]() 16 ապրիլի 2016 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Սա ռեկորդային ցուցանիշ է ֆուտբոլիստի կարիերայում: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 46 խաղի, 21 գոլի հեղինակ է դարձել և գոլային 29 փոխանցում կատարել: Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»: Կարդացեք նաև. «Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել «Արսենալից» Մխիթարյանի համար պայքարում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |