Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ԵԱ չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ԵԱ չեմպիոն

PanARMENIAN.Net - Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկին է նվաճել: Կանանց +75կգ քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույն մարզուհի է ճանաչվել Հռիփսիմե Խուրշուդյանը:

Պոկում վարժությունում Խուրշուդյանը 113կգ-ով գրավել է առաջին տեղը: Նույնքան կիլոգրամ էր բարձրացրել նաև Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը, սակայն անձնական քաշով Հռիփսիփեն ավելի թեթև էր, ուստի Հոտֆրիդը արժանացել է փոքր ոսկե մեդալի:

Հրում վարժությունում Խուրշուդյանը ևս լավագույնն էր՝ 137 կգ արդյունքով: Երկամարտի 250կգ արդյունքում Խուրշուդյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 3-րդ ոսկե մեդալն է նվաճել ԵԱ-ում:

Այս քաշային կարգում ելույթ է ունեցել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 17-ամյա Արփինե Դալալյանը: Երկամարտի արդյունքում 213կգ և գրավել է 6-րդ հորիզոնականը:

Խուրշուդյանը 2-րդ անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007-ին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում:

Ծանրորդ Սոնա Պողոսյանը 4-րդն է ԵԱ-ում

Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---