Հայոց ցեղասպանություն. Թուրքիան մտադիր է վերանայել իր հարաբերություններն Արգենտինայի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան ետ է կանչել Բուենոս Այրեսում իր դեսպան Հայրեթ Յալավին խորհրդատվությունների համար Թուրքիայի եւ Արգենտինայի միջեւ երկկողմ հարաբերությունների վերանայման կապակցությամբ, որը ապրիլի 24-ը հայտարարել է ժողովրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լեվենթ Բիլմանը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանը ետ է կանչվել քաղաքական խորհրդատվությունների եւ այն միջոցառումների ցանկը որոշելու համար, որոնք պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումից հետո: «Թուրքիան ափսոսում է եւ մերժում է օրենքի հաստատումը Արգենտինայի նախագահի կողմից: Դա էթիկայի կաննոներից դուրս է եւ անլուրջ: Թուրքական կողմն ակնկալում է, որ Արգենտինայի կառավարությունը կգտնի իրավիճակը շտկելու ուղիներ: Յալավը տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին իրավիճակի բոլոր մանրամասների մասին»,-նշել է Բիլմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---