1 օրում Արցախին $900 հազար է հանգանակվել![]() 16 ապրիլի 2016 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի դրությամբ Արցախի սպառազինության համար հանգանակություններ կատարելու՝ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է 3337 մարդ: Նշված օրվա ընթացքում հաշվեհամարը համալրվել է 431.400.000 ՀՀ դրամով: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 2.793.000.000 ՀՀ դրամ: Ապրիլի 14-ի դրությամբ փոխանցումները կազմել էին, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ (մոտ $4.920 մլն): Հանգանակում է կատարվել 2,930 անձի կողմից: Այսպիսով, 1 օրում հանգանակել է 407 մարդ, որոնց հանգանակությունների թիվը կազմել է մոտ $900 հազար: Ամբողջ գումարն ուղղվելու է սպառազինության գնմանը: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |