Ծանրամարտի Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն![]() 16 ապրիլի 2016 - 22:22 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականը դարձել է հաղթող: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան: Թիմային հաշվարկում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է: Հայկական թիմը հավաքեց 503 միավոր: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է` 524 միավորով, երրորդ տեղում՝ Թուրքիան: Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ: Ծանրամարտի կանանց հավաքականը 449 միավորով դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Երկրորդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է, եռյակի վերջում՝ Թուրքիան է ընդամենը 399 միավորով: Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |