Արցախում վիրավորված երեխաներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարը. Վիճակը բարելավվում է![]() 18 ապրիլի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Արցախում հրթիռակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանին և 11-ամյա Գևորգ Գրիգորյանին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունից: Կարևորելով երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումը նախարարին նեղ մասնագետներից բացի ուղեկցել են նաև հոգեբաններ։ Բժիշկները նախարարին տեղեկացրել են, որ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում են առանց անզգայացման: Երեխաներն ինքնուրույն նստում են, կանգնում, փորձում քայլել քայլակի օգնությամբ։ Տեղի մասնագետների հետ Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների բուժման հետագա ռազմավարությունը։ Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |