Սիրիայի խորհրդարանի կազմում 2 հայազգի պատգամավոր է ընտրվել![]() 18 ապրիլի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները, հայտնում է Panorama.am-ը Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջի վրա հղումով: Սիրիայի խորհրդարանում երկու հայազգի պատգամավոր կլինի՝ Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը: Ընտրություններին մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 57,56 տոկոսը: Սիրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրիլի 13-ին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի 250 տեղի համար պայքարում էր 3500 թեկնածու: Հալեպահայերի միասնական թեկնածուն էր Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսից ընտրություններին մասնակցել է 3 անկախ հայ թեկածու՝ Նորա Արիսյանը, Երատո Գրիգորյանը, Վահե Մահշիկյանը: Ապրիլի 13-ի խորհրդարանակն ընտրությունները երկրորդն էին Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |