Նավթի գները Քաթարում բանակցությունների ձախողման պատճառով նվազել են 7%-ով![]() 18 ապրիլի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Քաթարում նավթ արդյունահանող երկրների գագաթնաժողովում բանակցությունների անարդյունավետության պատճառով: Brent տեսակի նավթի գները ICЕ Լոնդոնի բորսայում սակարկությունների մեկնարկին նվազել են գրեթե 7 տոկոսով` հասնելով $40,16 մեկ բարելի դիմաց: Նմանատիպ անկում է գրանցվել նաև WTI նավթի գներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գնանկումն արձագանքն էր Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ձախողմանը, որտեղ նավթ արդյունահանող երկրները չեն կարողացել համաձայնության գալ արդյունահանման մակարդակի նվազեցման վերաբերյալ, ինչը թույլ կտար բարձրացնել նավթի գները: Գլխավոր խոչընդոտը եղել է Իրանի դիրքորոշումը, որը վերադարձել է նավթի շուկա բազմամյա պատժամիջոցներից հետո: Իրանը հրաժարվել է նվազեցնել նավթի արդյունահանումը և նույնիսկ չի գործուղել այդ ոլորտի նախարարին Քաթար: Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |