Թուրքիայում նոր թափ են ստանում գյուլենականների հետապնդումները![]() 18 ապրիլի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ գործողությունների շրջանակում Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում 88 ձերբակալություն է իրականացրել: Ձերբակալվածներին կասկածում են երկրում արգելված շարժման հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը: Ձերբակալվածներին նաև կասկածում են փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: 2015-ի դեկտեմբերին Գյուլենի շարժման դեմ գործողությունների արդյունքում Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 10 բարձրաստիճան ոստիկան, հայտնում է «Թրեդն» գործակալությունը: 2011-ին Ստամբուլի դատախազությունը գործողություն սկսեց Salam կազմակերպության դեմ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում: Ըստ Էրդողանի, Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը: Գյուլենի կողմնակիցների գործողություններով է Էրդողանը բացատրում 2013-ի ցույցերը, թուրքական ղեկավարության գաղտնալսումները և աղմկահարույց հակակոռուպցիոն գործունեությունը 2013-ի դեկտեմբերին: Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն էր ներկայացրել Գյուլենի և նրա կողմնակիցների դեմ` նրանց սպառնում է 11,5-ից մինչև 34 տարվա ազատազրկում: Էրդողանը, որն այն ժամանակ վարչապետ էր, մեղադրեց Գյուլենին, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման ետևում: Նա կոչ արեց Գյուլենին չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին և մեղադրեց ԱՄՆ-ին նրան սատարելու մեջ: Էրդողանը նաև ասել է, որ Գյուլենն արտահանձնվելու է ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ-ն հրաժարվում է դա անել: 2016-ի սկզբից ի վեր Թուրքիան Գյուլենին պատկանող մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ է փակել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |