Նախնական արդյունքներ. Հրազդանում, Սպիտակում և Թալինում գործող քաղաքապետները վերընտրվել են![]() 18 ապրիլի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով խոշոր 3 քաղաքում հաղթել են գործող քաղաքապետները։ Այսպես, Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։ Հրազդանում Արամ Դանիելյանն առաջ է անցնել իր հիմնական մրցակից Սասուն Միքայելյանից ձայների 12.510 : 10.267 հարաբերակցությամբ: Հրազդանում առաջադրված երրորդ թեկնածուն` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը ստացել է 1.237 ձայն: Անվավեր է համարվել 813 քվեաթերթիկ: Ըստ ԿԸՀ-ի` Հրազդանում ընտրելու իրավունք ունեցող 44.338 ընտրողներից գրանցված և քվեաթերթիկ ստացած (ըստ ստորագրությունների) անձանց թիվը կազմել է 24.861: Սպիտակի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանը ստացել է 4.463 ձայն, նրա մրցակից, նախկին քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատուրյանը` 2.933: Անվավեր քվեաթերթիկների թիվը 260 է, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 13.278 անձանցից 7.661-ը: Թալինում առաջին տեղում Սարգիս Արամյանն է` իր 1993 ձայնով, նրանից բավական հետ է մնում Տիգրան Հարությունյանը` 1036 ձայնով, իսկ մյուս թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն: Թալինի տարածաշրջանում անվավեր քվեաթերթիկների թիվը 70 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 3305 քաղաքացի` ընտրելու իրավունք ունեցող 5296 ՀՀ քաղաքացիներից: Գուրգեն Գրիգորյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է Սարգիս Արամյանը `ՀՀԿ-ական , իսկ անկուսակցական Տիգրան Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Ըստ ընտրական օրենսդրության` ապրիլի 18-ին մինչև ժամը 18-ը թեկնածուները կարող են ներկայացնել ընտրություններ անվավեր ճանաչելու մասին դիմումներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |