ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար. Սրացումը ԼՂ-ում ՌԴ սահմանի մոտ պատերազմի ևս մեկ օջախ ստեղծելու փորձ է![]() 18 ապրիլի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը «Կոմերսանտ-Վլաստ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ որոշ ուժեր փորձում են խախտել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա, վերջին սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում վկայում է. որ Ռուսաստանին ընդդիմադիր ուժերը կրկին փորձում են պատերազմի օջախ ստեղծել Ռուսաստանի հետ սահմանին: «Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում վկայում են, որ Ռուսաստանին ընդդիմադիր ուժերը դարձյալ փորձում են խախտել խաղաղությունը հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև և պատերազմի ևս մեկ օջախ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ»,-ասել է Բաստրիկինը, հայտնում է «Sputnik Արմենիան»: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ընթերցեք նաև. ԼՂՀ ԱԳ նախարարը և Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են Բաքվի ռազմական ագրեսիան ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |