Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից![]() 18 ապրիլի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտին է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Ապրիլի 17-ին մրցագորգ էին դուրս եկել 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանը և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը: Վերջիններս պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը: Հայ ըմբիշները Հայաստան են վերադառնում Օլիմպիական խաղերի 1 ուղեգրով, որը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը, իսկ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիր էին դարձել: Սա առաջին վարկանիշային մրցաշարն էր, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում էին միայն եզրափակչի մասնակիցները: Ծանրամարտի ԵԱ հաղթողները՝ Երևանում. 18 մեդալով են վերադարձել ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |