Իրաքում ոչնչացրել են ԻՊ առաջնորդներից մեկին ու նրա օգնականներին![]() 18 ապրիլի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության առաջնորդներից մեկին` Սուլեյման Շաբիբ ալ Ջաբուրիին, գրում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Բացի այդ, սպանվել է նաև ԻՊ առաջնորդի 2 օգնական: Մարտին ԻՊ մեկ այլ առաջնորդ Աբու Ումար աշ Շիշանին մահացավ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով ստացած վերքից: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա:Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է սիրիական Ռաքքայում: Ծայրահեղական կազմակերպության անդամների մասին տվյալները տատանվում են` 50-200 հազարի սահմանում: Ըստ սիրիական ԶԼՄ-ների, ԻՊ գրոհայինների կողմից կռվում է մոտ 70 հազար օտարերկրացի վարձկան, որից 5-7 հազարը Ռուսաստանից են ու ԱՊՀ-ից: Ընթերցեք նաև. Reuters. Նավթի գների անկման պատճառով ԻՊ եկամուտները նվազել են Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |